shantnews.am Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտպանել է Հռոմի պապ Լևոն XIV-ին, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է պապին։
«Իրանի մեծ ժողովրդի անունից դատապարտում եմ Ձերդ Գերազանցությանը հասցված վիրավորանքը և հայտարարում, որ Հիսուսի՝ Խաղաղության և եղբայրության մարգարեի պղծումը անընդունելի է ցանկացած ազատ մարդու համար։ Թող Ալլահի փառքը լինի ձեզ վրա», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ Հռոմի պապը քննադատել էր ԱՄՆ-ի գործողությունները Իրանում: Մասնավորապես, նա անընդունելի է անվանել ԱՄՆ-ի սպառնալիքները Իրանի ժողովրդի դեմ: Ապրիլի սկզբին Հռոմի պապը քարոզում նշել էր, որ գերիշխելու ցանկությունը չի համապատասխանում Հիսուս Քրիստոսի ուղուն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում