1lurer.am Տոկիոն նոր ռազմականացում է իրականացնում իր պաշտպանական կարողությունները մեծացնելու պատրվակով։ «Այդ գործունեությունը չի համապատասխանում միջազգային իրավունքին և ազգային օրենսդրությանը, խախտում է Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին ակտի դրույթներն ու լրջորեն հակասում է նրա սահմանադրությանը, որը չի ենթադրում հարվածային զենքի առկայություն»,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ռազմածովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը «Ռոսիյսկայա գազետա»-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Ճապոնիայի իշխանությունները նոր ռազմականացման քաղաքականություն են վարում, որը սպառնում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությանը: Պատրուշևը նշել է, որ այսօր Ճապոնիան, «ակնհայտորեն, անտեսում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո իր վրա դրված սահմանափակումները»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում