l-0x19wh-1271x740z-0-6184

Ճիշտ ռազմավարության դեպքում Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում. ԲՏԱ նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Ապագայի տեսլականը» խորագրով TEDx ֆորումին, որտեղ իր ելույթում անդրադարձել է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում պետական քաղաքականությանը, ինչպես նաև գլոբալ տեխնոլոգիական քարտեզում Հայաստանի դիրքավորմանը: Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Նախարարի խոսքով՝ համաշխարհային տնտեսությունն անցում է կատարում դեպի արհեստական բանականության վրա հիմնված համակարգերի նոր փուլ, որտեղ փոքր երկրները կարող են ստանալ ռազմավարական առավելություն՝ ճիշտ առաջնահերթություններ սահմանելու և ներկայի մոմենտումից օգտվելու դեպքում։ Այս համատեքստում Մխիթար Հայրապետյանն առանձնացրել է երեք առանցքային ռեսուրս, որոնք վճռորոշ են լինելու փոքր երկրների համար՝ էներգիան, բարձր արտադրողականությամբ հաշվողական հզորությունները և մարդկային կապիտալը։

Նախարարն ընդգծել է, որ ԱԲ դարաշրջանում Հայաստանի հաջողությունը կախված է այս երեք ռեսուրսների համաժամանակյա և հետևողական զարգացումից։ Նրա գնահատմամբ՝ ճիշտ ռազմավարության դեպքում Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում և դառնալ մրցունակ խաղացող՝ ձևավորվող նոր տնտեսական իրականությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն