Իսրայելն աջակցում է Թրամփի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակմանը. Նեթանյահու | factor.am

factor.am Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը «կարող է շատ բան փոխել»։ Այսօր այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Ըստ նրա՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Պակիստանում Իրանի հետ բանակցություններից վերադառնալիս խոսել է իր հետ։ Նեթանյահուն ասել է, որ ամերիկացիները «չեն կարող հանդուրժել Իրանի կողմից բանակցությունների մեկնարկի մասին համաձայնագրի ակնհայտ խախտումը»։

«Համաձայնությունն այն էր, որ նրանք կդադարեցնեն կրակը, և իրանցիներն անմիջապես կբացեն [Հորմուզի] նեղուցը, նրանք դա չարեցին։ Ամերիկացիները չէին կարող հաշտվել դրա հետ»,- ասել է նա։

Իսրայելն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական նավահանգիստների վրա ռազմածովային շրջափակում կիրառելու որոշմանը, շեշտել է Նեթանյահուն՝ հավելելով, որ երկու կողմերն էլ «մշտական ​​համակարգման մեջ են»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն