ՆԳՆ-ն առաջարկում է ոստիկանությունում ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ | armenpress.am

armenpress.am Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ոստիկանությունում ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ:

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում ներկայացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Կատարողականի ընդհանուր գնահատականը կազմված է լինելու ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից, ծառայողների ֆիզիկական և կրակային պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով անցկացված տարեկան ստուգարքի արդյունքներից»,- ասաց Սարգսյանը:

Կատարողականի դրական արդյունքում դեպքում՝ ծառայողին կտրվի խրախուսում և առաջխաղացման հնարավորություն, բացասական արդյունքի դեպքում՝ ոստիկանության ծառայողի առաջխաղացումը կսահմանափակվի:

Ներքին գործերի նախարարը նշեց, որ կատարողականի նոր համակարգը նախատեսվում է ներդնել 2027 թվականի հունվարի 1-ից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն