Գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը չի քննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Այն օրակարգում ներառելու հարցին կողմ էր 3, դեմ՝ 57 պատգամավոր:
Թե՛ գլխադասային հանձնաժողովը, թե՛ Կառավարությունը բացասական եզրակացություն էին տվել նախագծին: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը քվեարկությունից առաջ հայտնեց, որ դեմ են քվեարկելու:
Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանն էլ քվեարկությունից հետո հայտնեց, որ առաջիկայում քննարկումները շարունակվելու են, և վստահություն հայտեց, որ մեխանիզմներ կներդրվեն, որ «ծառայությունից խուսափելը չլինի հեշտ, և չլինեն այսօր գործող օրինական մեխանիզմները»: