ՆԳՆ-Համաշխարհային բանկ համագործակցություն․ քննարկվել են թվայնացման ծրագրերն ու հետագա քայլերը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 13-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ֆինանսական կառավարման ավագ մասնագետ, Ծրագրի ղեկավար Ղուրամ Ֆարուքի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Պետական հատվածի արդիականացման 4-րդ վարկավորման ծրագրի շրջանակում երկու կառույցների փոխգործակցությունը, որն ընդգրկում է բարեփոխումների լայն շրջանակ։

Կողմերը քննարկել են ՆԳՆ համակարգի թվայնացմանն ուղղված առանցքային ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել Օպերատիվ կառավարման կենտրոնի արդիականացմանը, ինչպես նաև Համայնքային ոստիկանության թվայնացման նախագծին, որի նպատակն է ապահովել ստորաբաժանումների լիարժեք տեխնիկական վերազինումն ու ինտեգրումը միասնական թվային համակարգին։ Կարևորվել է նաև հաշվառման-քննական ստորաբաժանումների թվային փոխակերպման գործընթացը։

Ղուրամ Ֆարուքը, բարձր գնահատելով նախարարության հետ ձևավորված արդյունավետ գործընկերությունը, պատրաստակամություն է հայտնել շարունակելու փոխգործակցությունը նշված ուղղություններով։

Հանդիպման ավարտին հստակեցվել են ծրագրերի իմպլեմենտացման վերջնաժամկետները, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության հեռանկարներն ու առաջնահերթությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն