f6cb62c7-3303-40c3-ac84-a0b51adabee2_w1023_r1

Օրբանի պարտությունը այնքան էլ զարմանալի չէր․ Վենս | azatutyun.am

azatutyun.am «Վիկտոր Օրբանի պարտությունը կիրակի օրը կայացած ընտրություններում այնքան էլ զարմանալի չէր»,- Fox News-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը քվեարկությունից մի քանի օր առաջ մեկնել էր Բուդապեշտ՝ Սպիտակ տան աջակցությունը հայտնելով Հունգարիայի վարչապետին։

«Այնպես չէ, որ մենք ի վիճակի չենք վերլուծել սոցհարցումների արդյունքները։ Մենք հասկանում էինք, որ Օրբանի պարտության հավանականությունը շատ մեծ է։ Մյուս կողմից, սակայն, նա այն եզակի եվրոպացի առաջնորդներից էր, որ բրյուսելցի բյուրոկրատներին ընդդիմանալու կամք էր ցուցաբերում»,- նշել է Վենսը։

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ 16 տարվա իշխանությունից հետո Վիկտոր Օրբանը դիրքերը զիջեց երբեմնի կուսակից Պետեր Մադյարին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն