4923de1a-9994-43c0-126e-08de3bed1b27_cx0_cy5_cw0_w1023_r1

2026-ին տնտեսական աճը Հայաստանում կազմելու է 5․3 տոկոս. ԱՄՀ | azatutyun.am

azatutyun.am Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսմամբ՝ 2026 թվականին տնտեսական աճը Հայաստանում կկազմի 5․3 տոկոս՝ նախորդ տարվա 7․2-ի դիմաց։ Այս մասին հեղինակավոր ֆինանսական կառույցը տեղեկացրել է համաշխարհային տնտեսության ընթացիկ վիճակին նվիրված World Economic Outlook զեկույցում։

Այսօր հրապարակված զեկույցով ԱՄՀ բարելավել է Հայաստանի տնտեսությանը վերաբերող կանխատեսումը։ Նախորդ տարվերջին հիմնադրամը 2025 թվականի համար Հայաստանում 4,9 տոկոսի տնտեսական աճ էր կանխատեսում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն