Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը):
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ, Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։