91436f82-4905-4c88-8247-649c22320b8f_cx0_cy4_cw0_w1023_r1

Ռուսաստանը և Չինաստանը պետք է պաշտպանեն միմյանց օրինական շահերը. Ծինփին | azatutyun.am

azatutyun.am  Ռուսաստանը և Չինաստանը պետք է վճռականորեն պաշտպանեն միմյանց օրինական շահերը՝ ավելի սերտ և արդյունավետ ռազմավարական համագործակցության միջոցով, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

«Երկու կողմերը պետք է ամրապնդեն ռազմավարական համագործակցությունը և ավելի սերտ դիվանագիտական համակարգում իրականացնեն՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական համակարգման համապարփակ գործընկերությունը ավելի բարձր մակարդակի բարձրացնելու համար», – «Ռիա Նովոստ»-ի փոխանցմամբ՝ ասել է Սի Ծինփինը։

Նա նշել է նաև, որ Ռուսաստանը և Չինաստանը պետք է սերտորեն համագործակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), ԲՐԻԿՍ-ի և այլ կազմակերպությունների շրջանակներում՝ ավելի արդար և հավասար միջազգային կարգի զարգացմանը նպաստելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն