134faf0e-1b4b-4a96-97ce-08dda7e3555c_w1023_r1

Մեկնարկել է Սամվել Կարապետյանի դատավարությունը | azatutyun.am

azatutyun.am Մեկնարկեց միլիարդատեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարությունը: Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատարան բերվեց ոստիկանական ավտոմեքենայով:

Գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, ինչպես նաև հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացնելու համար, մեղքը չի ընդունում:

Երեկ գործարարի փաստաբանները միջնորդություն մուտք արեցին դատարան, որպեսզի դատավորը նախ քննի Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը: Նորաստեղծ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը ցանկանում է մասնակցել իր կուսակցության՝ հաջորդ շաբաթ կայանալիք համագումարին:

Դատախազ Արգամ Դալլաքյանն օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացրել էր գործարարի ենթադրյալ ծանր հանցանքները՝ 8.5 միլիարդ դրամի հափշտակություն և հարկերից խուսափում: Ըստ այդմ, Սամվել Կարապետյանն ապօրինի փողերն օրինականացնելու համար Ռուսաստանի քաղաքացիների է որպես աշխատակից գրանցել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն