Ուրանի հարստացման Իրանի իրավունքն անկապտելի է. Լավրով | armenpress.am

armenpress.am Խաղաղ նպատակներով ուրանի հարստացման Իրանի իրավունքն անկապտելի է: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստան կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ զրույցում:

«Խաղաղ նպատակներով ուրանի հարստացման իրավունքն Իրանի Իսլամական Հանրապետության անկապտելի իրավունքն է: Թե ինչպես Իսլամական Հանրապետությունը բանակցությունների ընթացքում կորոշի իրականացնել այդ իրավունքը՝ դադար կվերցնի թե կպնդի, որ այդ իրավունքը պահպանվի, ցանկացած մոտեցում՝ հիմնված այդ սկզբունքի վրա, հարստացման իրավունքի համընդհանրության սկզբունքի վրա, կընդունվի ռուսական կողմից», – ասել է նա:

Լավրովը նաև հայտարարել է, որ Մոսկվան պատրաստակամություն է հայտնում ավանդ ներդնելու Իրանի հարստացված ուրանի պաշարների հետ կապված հարցի լուծման գործում։

«Ռուսաստանը, ինչպես և 2015 թվականին այդ ծրագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) համաձայնեցման ժամանակ, պատրաստ է խաղալու իր դերը հարստացված ուրանի խնդրի լուծման գործում։ Այդ դերը կարող է ունենալ ամենատարբեր ձևեր, ներառյալ վառելիքային մակարդակի բարձր հարստացված ուրանի վերամշակումը, որոշակի քանակությամբ Ռուսաստանին պահ տալը՝ այն ամենն, ինչ ընդունելի կլինի Իրանի համար՝ առանց խախտելու խաղաղ նպատակներով ուրանի հարստացման նրա անկապտելի իրավունքը», – ասել է նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն