hefywxahotjrlgjoftnh1ureyfwhr1ojlvrf8wsm

Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Լավրով | armenpress.am

armenpress.am Ռուսաստանը ողջունել է ամերիկյան կողմի հետ բանակցությունները ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ և դրանց շարունակման պատրաստակամություն է հայտնում: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստան կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ:

Նա հիշեցրել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացը նախաձեռնել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը:

«Բանակցություններ, որոնք մենք ողջունել ենք և շարունակում ենք դրանց շարունակման պատրաստակամություն հայտնել…. 2025 թ. օգոստոսին Ալյասկայում մենք ընդունեցինք առաջարկներ, որոնք, ինչպես համոզված էինք, Միացյալ Նահանգները ներկայացրել էր անկեղծ սրտով և ամենաբարի մտադրություններով», – նշել է Լավրովը:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնություններն ու փոխըմբռնումներն «արգելափակվում, տորպեդահարվում են հենց եվրոպական ղեկավար ընտրախավի  կողմից, որը նստած է Բրյուսելում, Փարիզում և Բեռլինում, և որոնց  ձայնակցում են Լոնդոնից»:

Տարվա սկզբին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների մի քանի փուլից հետո շփումները դադարեցվել են՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն