factor.am Հակակոռուպցիոն դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը: Գործը նախնական դատալսումների փուլում է, արդեն իսկ քննարկվել են դատարանին և հանրային մեղադրողին բացարկի, գործի ընդդատության հարցերը: Դատարանը պետք է անցներ նախնական դատալսումների փուլում քննարկման ենթակա մյուս հարցերին՝ ըստ հաջորդականության, սակայն պաշտպան Արամ Վարդևանյանն, ինչպես պարզվեց, դատարանին միջնորդել է առաջնահերթության կարգով քննել Կարապետյանի խափանման միջոցի հարցը:
Դատական նիստին Վարդևանյանը նշեց, որ Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժը մասնակցում է ընտրություններին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 23-ն է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում