samvel-karapetyan-3

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի ապրիլի 17-ին՝ ժամը 13:30։ Կարապետյանի փաստաբանական խմբից Արամ Վարդևանյանը նշեց՝ անընդունելի և անհասկանալի է, որ դատարանի մոտեցումն առ այն, որ առաջնահերթության կարգով քննարկման առարկա է դառնում խափանման միջոցի հարցը, բայց ծանրաբեռնվածությունից ելնելով հետաձգվում է դրա ի վերջո լուծումը։

Դատարանի բակում հավաքվածների առաջ ելույթ ունենալով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարեց՝ այսօրվա նիստը այն մասին է, թե արդյոք Սամվել Կարապետյանը մասնակցելու է նախընտրական քարոզարշավին, թե ոչ։

«Դատախազությունը ցանկանում է 3 ամսով երկարաձգել տնային կալանքը։ Այս պրոցեսի հիմնական նպատակը Կարապետյանի ու ժողովրդի շփմանը խոչընդոտելն է», – հայտարարեց Կարապետյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն