armenpress.am Ադրբեջանից Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի ներկրման արդյունքում Հայաստանի քաղաքացիներն ու բնակիչներն ունեցել են տասնյակ միլիարդների խնայողություն:
Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանական նավթամթերքի ներկրումն այն վերջին գործոնն է, որի արդյունքում մենք ավարտեցինք նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում օպերացիան, որը տևում էր 8 տարի: Ինչո՞ւ 8 տարի, որովհետև մենք մաֆիայի դեմ ենք պայքարում»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ մաֆիան միայն ներհայաստանյան մաֆիա չէ, դա երբեմն այլ տեղերում այլ ճյուղեր ունի։
Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը Հայաստանի քաղաքացիներն ու տնտեսությունն ավելի շոշափելի կզգային, եթե չլիներ դեպի Հայաստան ադրբեջանական երկաթուղու բացումը: