42318829_0_0_1600_1067_1440x900_80_0_1_7c29271ccae44dcb1fdeb1cb57ad93b8.jpg

Գրիգորի Խաչատուրովին առնչվող երկրորդ գործն է ուղարկվել դատարան | factor.am

factor.am Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասով երկրորդ գործն է ուղարկվել դատարան։ Այս մասին Factor TV-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից. գործը վարույթ է ընդունվել երեկ՝ ապրիլի 14-ին և մակագրվել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Մերի Մոսինյանին։

Ըստ ամենայնի, գործը քննվելու է հեռակա վարույթով, քանի որ Խաչատուրովը Հայաստանում չէ, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված, խափանման միջոցն ընտրված էր կալանավորումը։

Հիշեցնենք՝ 2025 թվականի դեկտեմբերին Գրիգորի Խաչատուրովին նոր մեղադրանք առաջադրվեց կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածների հատկանիշներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն