ry23fxmmtw4qesckgaptprle6ljfs6mfhozwvv8f

ՀՀ ԱՍՀ նախարարն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գործատուների հարցերով բյուրոյի տնօրենին

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորահ Ֆրանսեին։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համագործակցության ընթացքին առնչվող մի շարք հարցեր․ դիտարկվել են սոցիալական երկխոսության ամրապնդման, գործարար համայնքի հետ փոխգործակցության խորացման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ զարգացման ընթացքին․ այս համատեքստում քննարկվել են Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով սահմանված առաջնահերթություններն ու դրանց իրականացման ընթացիկ փուլը։ Շեշտադրվել է, որ վերոնշյալ պայմանագիրը որակապես նոր մակարդակի է բարձրացնում սոցիալական գործընկերությունը՝ ամրապնդելով պետություն–գործատու–արհմիություն կառուցողական երկխոսությունն ու փոխվստահությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն