aravot.am «ԱՄՆ-ից բարձրագույն մակարդակով ստացել ենք հավաստիացումներ, որ ԹՐԻՓՓ-ը շարունակում է մնալ առաջնային ԱՄՆ-ի համար։ Պիտի ասեմ, որ ԹՐԻՓՓ-ի հետ կապված գործընթացները ոչ միայն չեն դանդաղել, այլեւ արագացել են, երկու կողմերն էլ ցանկություն ունեն հնարավորինս արագ ժամկետներում դա իրականացնել»,- խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան պատգամավորների՝ ԹՐԻՓՓ-ի մասին հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ առավել ևս հիմա բոլորը կարող են պատկերացնել, թե այդ նախագծի տնտեսական նշանակությունն ինչքան է մեծացել․
«Ուրախ եմ արձանագրել նաև, որ ծրագրի հետ կապված նույնպիսի շահագրգռվածություն ունի նաև Ադրբեջանը։ Շատերն ասում են՝ Ադրբեջանը ԹՐԻՓՓ-ին մասնակցելո՞ւ է։ Մենք պարզաբանում ենք, որ ԹՐԻՓՓ-ը չի կարող մի փակ սահմանից հասնել մյուս փակ սահմանին, պետք է սահմանները բացվեն։ Նույնպիսի մոտեցում ու շահագրգռվածություն ունի նաև Ադրբեջանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում