Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր առանձնատանը, հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկանում ենք առաջին նախագահի ֆեյսբուքյան էջից։
«Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում արծարծվել են մեր երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման եւ խորացման քայլերը, հիմնված հազարամյակների պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա»,-նշված է հաղորդագրությունում։