ՌԴ-ի հետ ձեռք ենք բերել ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ, որի արտահայտությունն առաջիկայում կտեսնենք. Փաշինյան | 1lurer.am

1lurer.am ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ «Ուժեղ Հայաստանից» հնչել են Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի ընտրվելու դեպքում մեր տնտեսվարողներին դեմոտիվացնելու հայտարարություններ, մասնավորապես նշվել է, որ եթե իշխող ուժը վերընտրվի՝ տնտեսական պատերազմ է սկսվելու ՌԴ-ի հետ:

«Ես կարծում եմ՝ ձեր նշած բազմաքաղաքացին ինքն իր մասին է խոսել, երբ խոսել է աղքատացման մասին: Ես կանխատեսել եմ և պնդում եմ իմ կանխատեսումը, որ նա մինչև տարվա վերջ աղքատանալու է, որովհետև իրենցից մեծ-մեծ պարտավորությւոններ է ստանձնել: Այդ պարտավորությունները չկատարելու արդյունքում իր այսպես ասած նոմինալ ունեցածն իր ձեռքից առնվելու է»,- ի պատասխան նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ փորձ է արվում հրահրել Հայաստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն կոնֆլիկտ՝ այդ կոնֆլիկտի վրա ձեռքերը տաքացնելու համար: «Ես անհնար եմ համարում այդպիսի բանը: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել է: Նայե՛ք Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման դինամիկաները և համեմատեք նախորդող շրջանի հետ՝ հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների, այցերի և այլնի դինամիկան: Ընդ որում, այս ձևաչափով ես լիարժեք նույն ձևի աշխատանքային կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի և ՌԴ կառավարության ղեկավարի հետ, որը առանձնահատուկ բովանդակություն է տալիս»,- նշեց Փաշինյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն