edbtrcx3yjg5sxwzgcz1mvj99xbt18obaaxl0e4n

Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico | armenpress.am

armenpress.am Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի մասնակցի ապրիլի 22-ից 24-ը Կիպրոսում կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով ԵՄ իր աղբյուրներին։

Աղբյուրները նշել են, որ ԵՄ կանոնների համաձայն՝ նման դեպքերում բացակայող առաջնորդին գագաթնաժողովում պետք է ներկայացնի իր գործընկերներից մեկը: Ակնկալվում է, որ Հունգարիայի վարչապետը կխնդրի իր համախոհ գործընկեր Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին դա անել:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն