Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանի հարցում միասնական դիրքորոշում ունեն | armenpress.am

armenpress.am ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակներն իրանական ճգնաժամի հարցում միասնական են: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մեր և ԱՄՆ-ի նպատակները նույնն են…. Մենք ցանկանում ենք, որ Իրանից դուրս բերվեն միջուկային նյութերը, ուրանի հարստացման հնարավորությունները պետք է վերացվեն։ Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք, որ հիմնական երթուղիներով նավագնացությունը վերսկսվի», – նրա խոսքը մեջբերում է The Times of Israel-ը։

Նեթանյահուն հայտնել է, որ ամերիկացի դաշնակիցներն անընդհատ տեղեկացնում են Իսրայելին Իրանի հետ իրենց շփումների մասին։

Իսրայելի վարչապետը նշել է, որ չգիտի, թե ինչի կհանգեցնեն ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները, ուստի Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի, այդ թվում՝ ռազմական գործողությունների վերսկսման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն