l-yX1AqXAbLt

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 ներկայացուցիչ

Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ և համակիրներ: Փաստաբան Յուրա Դիլանյանը հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողներին ասաց, որ շուրջ 14 անձ է բերման ենթարկվել։

Կուսակցության անդամ Գոհար Մելոյանը նշել է, որ առավոտից «արշավ» է սկսվել իրենց ուժի նկատմամբ, տեղի են ունցել խուզարկություններ:

Մելոյանը տեղեկացրել է, որ ուղևորվում են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ, նրա խոսքով, իրավապահները խոչընդոտում են փաստաբանների աշխատանքը՝ թույլ չտալով մուտք գործել շենք:

«Վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի բոլոր գրասենյակներում: Մինչ այս պահը արգելվում է մեր մուտքը Կոմիտե՝ իրականացնելու անձանց պաշտպանությունը: Որևէ տեղեկություն չունենք ինչի համար են մարդկանց տարել, ինչ մեղադրանքով, կասկածանքով»,- ասել է փաստաբան Դիլանյանը։

Նա նշել է, որ տեղեկություն չունեն բերման ենթարկված անձանցից ով որտեղ է:

Լուսանկարը՝  «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ապրիլի 11-ի հանրահավաքըից/Հետքի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն