Շուտով կրկին տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիստանի ԱԳՆ | armenpress.am

armenpress.am ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են շուտով կրկին բանակցություններ վարելու, սակայն դեռևս տեղեկություններ չկան երկրորդ փուլի անցկացման վայրի կամ ամսաթվի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

«Պակիստանը պահպանում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև հաղորդակցության ուղիները՝ երկխոսությունը խթանելու ջանքերի շրջանակներում», – հայտարարել է ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ երկու կողմերի միջև բանակցությունների հաջորդ փուլի համար դեռևս վերջնական ամսաթվեր չեն որոշվել, և խորհրդակցություններ են ընթանում փոխադարձ համաձայնեցված ժամանակացույցի շուրջ։

Ըստ Պակիստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության՝ Լիբանանում խաղաղությունը կարևոր է խաղաղության շուրջ բանակցությունների համար։

Պակիստանն ակտիվորեն հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ նպատակ ունենալով նպաստել երկկողմ բանակցություններին։

Պակիստանի միջնորդությամբ ապրիլի 11-12-ին Իսլամաբադում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն