Բեյրութը նախապայմաններ է առաջ քաշում Իսրայելի հետ բանակցությունների համար | azatutyun.am

azatutyun.am «Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու համար Իսրայելը նախ պետք է դադարեցնի ռազմական գործողությունները», – «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հայտարարել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը։

Նրա խոսքով՝ «իսրայելական բանակի դուրսբերումը Լիբանանի տարածքից կարևոր քայլ կլինի հրադադարի ռեժիմի պահպանման համար»։ «Բացի այդ, Լիբանանի բանակը պետք է տեղակայվի երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով», – ընդգծել է Աունը:

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ Լիբանանի ու Իսրայելի բանակցությունները կկայանան այսօր: Դոնալդ Թրամփը նշել էր, որ արդեն շուրջ 34 տարի է, ինչ երկու երկրների ղեկավարներն ուղիղ զրույց չեն վարել:

Իսրայելի նախարարների կաբինետը նախօրեին նիստ է անցկացրել՝ քննարկելով Լիբանանում հնարավոր հրադադարը: Financial Times-ը, վկայակոչելով լիբանանցի պաշտոնյաներին, հայտնել է, որ շուտով կարող է հայտարարվել հրադադարի մասին:

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեխիել Լեյթերն ավելի վաղ դրական է գնահատել շաբաթասկզբին Վաշինգտոնում կայացած բանակցությունները Լիբանանի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն