Մատվիենկոն ադրբեջանական Մեջլիսի նախագահի հետ AZAL-ի օդանավի վթարի և Մոսկվա-Բաքու հարաբերությունների հարցեր է քննարկել | factor.am

factor.am Ռուսաստանի և Ադրբեջանի միջև AZAL-ի ինքնաթիռի վթարի հետևանքների խնդրի վերջնական կարգավորումը նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ, գրում է Ինտերֆաքսը։

«Շատ ուրախ ենք, որ երեկ մեր կառավարությունները վերջնական որոշում կայացրին՝ լուծելու ողբերգական ավիավթարի հետևանքների խնդիրը։ Մենք ավարտել ենք այս փուլը, և սա նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար»,-  ասել է Մատվիենկոն։

Մատվիենկոյի և Գաֆարովայի հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն