zy5b6nvinlmdsbyesd2knxgbynd1tbx8ar4bu6pq

Հայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարություններն իրականացնելու են ԵՄ փորձագիտական աջակցության Թվինինգ ծրագիր

Հայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարությունները 2026 թվականի հուլիսի 1֊ից մինչև 2028 թվականի հուլիս համատեղ իրականացնելու են ԵՄ փորձագիտական աջակցության Թվինինգ ծրագիր, որի նպատակն է դիտարկել Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքն ու արդյունքները և դրանց հիման վրա մասնագիտական աջակցություն տրամադրել համակարգի շարունակական լավարկման համար։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Այսօր Խորվաթիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի հետ հանդիպեցինք Խորվաթիայի առողջապահության փոխնախարար Տոմիսլավ Դուլիբիչի և հիշյալ Թվինինգ ծրագրի համակարգող Դոմագոյ Դոդիգի հետ։ Մտքեր փոխանակեցինք ներդրված համակարգի կառուցվածքի վերաբերյալ. գործընկերները մանրամասն ուսումնասիրել են այն և կարծում են, որ սա լավ սկիզբ է մեր առողջապահության համակարգը ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու համար»,– գրել է Եղոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն