Մեծամորի ատոմակայանը հաջորդ 10 տարիներին Հայաստանի էներգահամակարգում պահելու ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում. ՏԿԵ նախարար | armenpress.am

armenpress.am Նախորդ տարվա ընթացքում շարունակվել է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը։

Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Այս պահին շահագործման ժամկետի երկարացման երկար ծրագրով միջոցառումներ են իրականացվում՝ ատոմակայանը հաջորդ 10 տարիների համար ևս էներգահամակարգում պահելու նպատակով»,- ասել է նախարարը։

Նախարարը նշել է, որ անցած տարվա ընթացքում  շարունակվել են Հայաստան-Իրան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի և ենթակառուցվածքների ծրագրի աշխատանքները։ «Այս մասով ունենք շուրջ 85 տոկոս կատարողական»,- ասել է Խուդաթյանը։

Հայաստանը մինչև 2036 թվականը պլանավորում է նոր ատոմակայան կառուցել։ Կառավարությունը որոշել է կառուցել մոդուլային տեսակի ատոմակայան և այդ ուղղությամբ բանակցում է 5 երկրի հետ՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստան, Չինաստան, Հարավային Կորեա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն