screenshot-2026-04-06-193202-1775489531519-770x-1776354815545-1540x_

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 4 ընկերների մոտ չի հաջողվել փաստաբանի մուտքը․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 4 ընկերների մոտ չի հաջողվել փաստաբանի մուտքը։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Տրվել է հարցագործության մասին հաղորդում փաստաբանական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ, ահազանգեր են եղել ՄԻՊ գրասենյակ, դեռ լուծում, արձագանք չկա։ Այս իշխանությունը կռիվ է տալիս ժողովրդավարական արժեքների դեմ»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ապրիլի 16-ին բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ և համակիրներ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ 14 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն