Թուրքիան հուսով է, որ Հարավային Կովկասում խաղաղության համար ձեռնարկված քայլերն օրինակ կծառայեն աշխարհի համար. Էրդողան | factor.am

factor.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչե պալատում ընթրիք է կազմակերպել Միջխորհրդարանական միության 152-րդ Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու համար Ստամբուլում գտնվող խորհրդարանական պատվիրակությունների պատվին։

Միջոցառման ժամանակ ունեցած ելույթում Էրդողանն անդրադարձել է նաև Հարավային Կովկասին։

«Որպես միակ երկիրը, որին վստահում են և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, մենք շարունակում ենք մեր անկեղծ ջանքերը՝ պատերազմը դադարեցնելու համար։ Մյուս կողմից, մենք բարձր ենք գնահատում Հարավային Կովկասում խաղաղ ապագա կառուցելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը, որտեղ խաղաղությունն ու բարգավաճումը գերակշռում են։ Մենք հույս ունենք, որ սա օրինակ կծառայի ամբողջ աշխարհի համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն