c8f244a7-b5c4-4202-1aa4-08de3bed1b27_w1023_r1

«Հեզբոլահ»-ը հայտարարում է, որ «մատը ձգանի վրա է», եթե Իսրայելը խախտի հրադադարը | azatutyun.am

azatutyun.am Լիբանանյան «Հեզբոլահ» զինյալ խմբավորումն այսօր հայտարարել է, որ «մատը ձգանի վրա» է պահում, եթե նախօրեին ուժի մեջ մտած 10-օրյա հրադադարը խախտվի Իսրայելի կողմից:

Իրանի կողմից աջակցվող շարժումը հայտարարության մեջ նշել է. «Մատը կպահեն ձգանի վրա, քանի որ զգուշանում են թշնամու դավաճանությունից»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարեց, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադարի շուրջ: Նա այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ զրույցներից հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն