owzeg-hayastan

«Ուժեղ Հայաստան»-ի հետ փոխկապակցված 12 անձանց նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել  | factor.am

factor.am Երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներից և համակիրներից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ապրիլի 16-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել. կառույցը ձայնագրություն է հրապարակել։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի անձինք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն