Սահմանադրության տեքստը պատրաստ չէ հրապարակման. Սրբուհի Գալյան | factor.am

factor.am «Սահմանադրության տեքստը պատրաստ չէ հրապարակման», – այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարի խոսքով՝ բավարար ժամանակ դեռևս չի եղել յուրացնելու տեքստը, անել առաջարկներ, որոնք միտված կլինեն դրա փոփոխությանը, լրամշակմանը։

«Տարակարծություններ միշտ կան, որովհետև մեկանձնյա որոշումներով առաջ չենք շարժվել երբեք և առաջ չենք շարժվում։ Սահմանադրությունը այդ ծավալով, անհնար է, որ տարակարծություններ չլինեն»,- ասաց Գալյանը։

Նա ընդգծեց, որ Սահմանադրության նախաբանի մի քանի տարբերակներ կան։

Մանրամասները՝ Factor TV-ի տեսանյութում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն