493 մլն դրամ՝ քաղաքացիների թվային գրագիտության մակարդակը բարձրացնելու համար․ Կառավարության որոշման նախագիծ | hetq.am

hetq.am Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է բարձրացնել գործազուրկների թվային գրագիտության մակարդակը։ Նախարարության և Միասնական սոցիալական ծառայության իրականացրած մշտադիտարկման արդյունքներով՝ գործազուրկ քաղաքացիների զգալի մասը չունի թվային միջավայրում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ նվազագույն հմտություններ։ Ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 493 մլն դրամ՝ 10 հազար հոգու կրթելու հաշվարկով։

Ըստ նախագծի հիմնավորումների՝ շատ քաղաքացիներ չեն տիրապետում էլեկտրոնային փոստի ստեղծման և կիրառման հմտություններին, չեն կարող կազմել ինքնակենսագրական (CV), չունեն համակարգչից օգտվելու տարրական կարողություններ, ինչպես նաև չեն կարող օգտվել առցանց ծառայություններից և աշխատանքի որոնման հարթակներից։ Նշված խնդիրները առավել ընդգծված են սոցիալապես անապահով, ցածր կրթական մակարդակ ունեցող և մարզային բնակավայրերում ապրող քաղաքացիների շրջանում։

«Թվային գրագիտության պակասը էապես սահմանափակում է քաղաքացիների մրցունակությունը աշխատաշուկայում և խոչընդոտում նրանց ներգրավվածությանը ինչպես զբաղվածության ծրագրերում, այնպես էլ թվայնացվող տնտեսությունում և պետական ծառայությունների համակարգում»,- նշում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է ներգրավել մինչև 10,000 գործազուրկ անձ՝ հետագա փուլերում շահառուների թիվը հասցնելով մինչև 30,000-ի։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել թվային գրագիտության բարձրացման դասընթացներ, որոնք ներառելու են համակարգչային տարրական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառություն, ինքնակենսագրական կազմելու կարողություններ, աշխատանքի որոնման առցանց հարթակների օգտագործում, ինչպես նաև թվային անվտանգության հիմունքներ։ Դասընթացների ընդհանուր տևողությունը կկազմի 24 ակադեմիական ժամ, դասընթացները կիրականացեն 6 շաբաթվա ընթացքում՝ շաբաթական 2 օր, օրական 2 ժամ տևողությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն