ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

Շարունակվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննությունը

Այսօր շարունակվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննությունը։

Դատական նիստին զուգահեռ Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա են անում նրա աջակիցները։ Նրանք երթով շարժվում են դեպի Հակակոռուպցիոն դատարան, որտեղ ընթանում է նիստը։

Մի պահ իրավիճակը երթի մասնակիցների ու ոստիկանների միջև լարվեց, ապա հանդարտվեց։

ՆԳՆ-ից հայտնել են, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։

Հիշեցնենք, որ միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ առաջնահերթության կարգով քննելու Կարապետյանի խափանման միջոցի հարցը: Ապրիլի 15-ին մեկնարկած դատական նիստը հետաձգվել էր ապրիլի 17-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն