Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ. Հաջիև | factor.am

factor.am Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Անթալիայի 5-րդ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից այսօր նախաձեռնված էներգետիկ նախագծերը ծառայում են համաշխարհային էներգետիկ անվտանգությանը՝ միաժամանակ պաշտպանելով տարածաշրջանային երկրների շահերը։

Հաջիևն ասել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը հատկապես կարևոր է տարածաշրջանային տեսանկյունից։

Ադրբեջանի նախագահի օգնականն ընդգծել է, թե Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, և համապատասխան համաձայնագիրը նախաստորագրվել է անցյալ օգոստոսին՝ ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն