factor.am Անթալիայի դիվանագիտական ֆորումում կազմակերպված քննարկման ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ աշխարհում շարունակվող պատերազմներն ու աշխարհաքաղաքական լարվածությունը բացասաբար են անդրադառնում համաշխարհային իրավիճակի վրա։ Նրա խոսքով՝ հակամարտությունները վնաս են հասցնում առևտրային ուղիներին, էներգետիկային, տրանսպորտին և տնտեսական կայունությանը։
«Հարավային Կովկասի վերաբերյալ ակնահայտ է, որ այս բոլոր անորոշություններն ու գլոբալ մարտահրավերներն ազդում են նաև մեր տարածաշրջանի վրա։ Սակայն, հաշվի առնելով մեր շուրջ կատարվող իրադարձությունները, Հարավային Կովկասի նշանակությունը միայն աճում է։ Մենք ձգտում ենք առավելագույնս օգտագործել առկա հնարավորությունները»,- ասել է Կոբախիձեն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում