Մոսկվան դեմ է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերաբերյալ փարիզյան գագաթնաժողովին | 1lurer.am

1lurer.am  Ռուսաստանը չի աջակցում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությանը՝ Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերաբերյալ գագաթնաժողով կազմակերպելու հարցում, քանի որ այն խաղաղ չէ և ուղղված է ծոցում ռազմական ներկայության մեծացմանը, հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Մենք տեսնում ենք, որ այս նախաձեռնությունն ուղղված է այդ պետությունների շահերին, ավելին՝ Պարսից ծոցում ռազմական ներկայության մեծացմանը։ Դա մասնակցելու ցանկություն է՝ միաժամանակ պահպանելով սեփական շահերը։ Մենք չենք աջակցում նման նախաձեռնություններին», – Ստամբուլում լրագրողներին ասել է Մատվիենկոն՝ մեկնաբանելով տեղեկությունները, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերաբերյալ գագաթնաժողով են հրավիրում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը դրական է վերաբերվում միջազգային իրավունքի վրա հիմնված բոլոր նախաձեռնություններին և խաղաղ դիվանագիտական միջոցներով արագ կարգավորման ցանկությանը, իսկ Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի առաջարկն այդ կատեգորիային չի վերաբերում: «Ռուսաստանը հանդես է գալիս միասնական, համընդհանուր, անբաժանելի անվտանգության օգտին, որը հավասար է բոլոր պետությունների համար», – նշել է Դաշնության խորհրդի խոսնակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն