1776430504149775_8sjwTS6A

Հորմուզի նեղուցը բացվել է․ Աբբաս Արաղչի

Լիբանանում հրադադարով պայմանավորված՝ Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլոր առևտրային նավերի համար մինչև հրադադարի ժամկետի ավարտը։

Այս մասին «X»-ում հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Աբբաս Արաղչին նշել է, որ նեղուցով նավերի անցումը կիրականացվի համաձայնեցված երթուղով, ինչի մասին արդեն հայտարարել են Իրանի նավահանգիստներն ու ծովային կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ Լիբանանն ու Իսրայելը տասնօրյա հրադադարի մասին համաձայնության են եկել: Իսրայելը 1,5 ամիս հարվածներ էր հասցնում Լիբանանին՝ Իրանին աջակցող «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2200 մարդ է զոհվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն