factor.am Թուրքիայի, Պակիստանի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներն այսօր կհանդիպեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Իրանի պատերազմը, հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը, գրում է France 24-ը։
«Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես, ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի տարածաշրջանային լուծումների մշակման հարցեր՝ տարածաշրջանային պատասխանատվության մոտեցման շրջանակներում»,- ասել է աղբյուրը։
Պակիստանի ԱԳՆ խոսնակը հինգշաբթի հաստատել էր, որ չորս երկրների բարձրաստիճան պաշտոնյաներն այս շաբաթվա սկզբին հանդիպել են Իսլամաբադում՝ պաշտոնական մակարդակով՝ նախարարների մակարդակով անցյալ հանդիպումները շարունակելու և Անթալիային նախապատրաստվելու համար։