Մենք ողջունում ենք Լիբանանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհիվ ձեռք բերված 10-օրյա հրադադարը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Միջնորդական ջանքերը կարևոր քայլ են լարվածության թուլացման ուղղությամբ։ Հույս ունենք, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության հաստատմանը՝ հարգելով կողմերի տարածքային ամբողջականությունը»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Իսրայելը և «Հզբոլլահ» շարժումը հաստատել են իրենց համաձայնությունը տասնօրյա հրադադարին, որն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ին` ժամը 00: 00-ին: