Գևորգ Պապոյանը Դավիթ Առուշանյանի հետ մարզպետի աշխատակազմում հանդիպել է Շիրակի մարզի բնակիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ապրիլի 17-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։

«Նախարարը ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել պետական աջակցության գործիքակազմին, որն ուղղված է ընկերությունների արտադրական կարողությունների ընդլայնմանը, նոր ներդրումների ներգրավմանը, գյուղատնտեսության, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը։

Գևորգ Պապոյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները, տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ բարձրացված խնդիրների վերաբերյալ։
Քննարկման շրջանակում հնչեցված առաջարկներն ու դիտարկումները արձանագրվել են՝ հետագա ուսումնասիրության, վերլուծության և հնարավոր լուծումների մշակման նպատակով։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն կազմակերպել մի շարք հարցերի շուրջ լրացուցիչ քննարկումներ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ»,-նշված է հաղորդագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն