480959951_1090362459560093_8932039564955802875_n

Հակակոռուպցիոն դատարանի դիմաց տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 17 անձ ձերբակալվել է. ՔԿ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է:

Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 17-ին, Սամվել Կարապետյանի գործով նիստին զուգահեռ նրա աջակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Քանի որ քաղաքացիները ճանապարհը չեն բացել, ոստիկանները սկսել են նրանց բերման ենթարկել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն