Տեղի է ունեցել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման թեմայով քննարկում

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման թեմայով քննարկում: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Քննարկման առարկա են դարձվել մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝

ակտիվների կառավարման գրասենյակի ստեղծումը,
բռնագանձված ակտիվների մասնագիտացված կառավարման հատուկ կառուցակարգերի մշակումը,
բռնագանձված ակտիվների միասնական ռեեստրի ստեղծումը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև բռնագանձված ակտիվների կառավարման գործընթացում թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունը։

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն