fb944961-f604-4357-e48c-08de3c642a37_cx0_cy8_cw0_w1023_r1

Կառավարությունը շուրջ 900 մլն դրամ կտրամադրի գյուղական տնտեսություններին | azatutyun.am

azatutyun.am Կառավարությունը 2026–ին շուրջ 900 մլն դրամ կտրամադրի գյուղական տնտեսություններին՝ սուբսիդավորելով թանկացած պարարտանյութը. որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։

Որպես հիմնավորում նշվում է, որ Իրանում տեղի ունեցող զարգացումների պատճառով «սեզոնին ազոտական պարարտանյութը վաճառվել է 6500–8000 դրամով, սակայն ապրիլի առաջին տասնօրյակում գինը բարձրացել է շուրջ 3000 դրամով»:

Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքի համար, ընդ որում, գյուղացիները պետք է այս ծրագրով օգտվելու համար պարարտանյութը ձեռք բերեն միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։

Որոշմամբ՝ կտրամադրվի վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի սուբսիդիա՝ 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3000 դրամը՝ 50 կգ քաշով 1 պարկի հաշվով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն