armenpress.am Քաղաքացիների բարեկեցությունը մեծապես պայմանավորված է ոչ թե միայն անհատական ծախսերով, այլ պետական և համայնքային բյուջեների հնարավորություններով։
Կառավարության նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված է նրանից, թե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և նաև համայնքային բյուջեները ինչքան ծախս են անում այդ քաղաքացու բարեկեցությունը ապահովելու համար։ Հետևաբար, հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ ես համարում եմ ոչ միայն հակապետական, այլև քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ հարկերի հաշվին են ֆինանսավորվում սոցիալական և տնտեսական բազմաթիվ ծրագրեր՝ առողջության ապահովագրությունից մինչև ենթակառուցվածքների զարգացում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում