1rwwxry00rx9x0xbdsr7vrlbenbsjkx6e6mu4oj8

Հայաստանն Ադրբեջանի հետ չի քննարկում փախստականների վերադարձի հարցը․ ՔՊ խմբակցության պատգամավոր | armenpress.am

armenpress.am Հայաստանի դիրքորոշումը եղել և մնում է այն, որ փախստականների տեղաշարժի վերաբերյալ Ադրբեջանի հետ համաձայնություն միջպետական մակարդակում չի լինելու։

Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։

«Դեռևս խաղաղության պայմանագրի քննարկման ժամանակ, երբ բաց չէր տեքստը և բանակցություններ էին ընթանում, հայտարարել էինք և հիմա էլ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ որևէ տիպի փախստականների տեղաշարժի վերաբերյալ համաձայնություն միջպետական մակարդակում չի լինելու»,-նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն չի քննարկում, և խաղաղության պայմանագրում չկա վերադարձի հարց։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն