ՌԴ այցի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է Մոսկվայից զենք գնելու:
Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում հնչած այս հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք ռազմատեխնիկական համագործակցություն ունենք, ունեցել ենք, որն ինչ-որ մի ժամանակ էականորեն ընդհատվել էր, կամ քչացել էր: Եվ մենք ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործենք»:
Փաշինյանը մոսկովյան բանակցություններից հետո հայտարարել էր, որ ի թիվս այլնի՝ նաև ռազմատեխնիկական պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։